Ֆրանկոֆոնիայի ԽՎ հանձնաժողովը կոչ է արել ԼՂ խնդրի կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից21 մարտի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից: Այդ մասին ասվում է ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հանձնաժողովի հայտարարության մեջ, որն ընդունվել է մարտի 20-21-ը Երևանում անցկացված նիստում: «Քաջալերելով Ֆրանկոֆոնիային շարունակելու իր գործունեությունը վաղաժամ տագնապին համապատասխան արձագանքելու, ճգնաժամային և կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման, անցումային շրջանում պետությունների աջակցման հարցում՝ հիմնվելով ՄԱԿ-ի խարտիայի, միջազգային իրավունքի, ազգերի ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության իրավունքների վրա` արտահայտում ենք մեր խորին մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կոչ ենք անում կողմերին ստեղծելու բարենպաստ պայմաններ՝ կոնֆլիկտի բացառապես խաղաղ կարգավորման համար», - ասված է հայտարարությունում: Երևանյան նիստի մասնակիցներն ընդգծել են բանակցային գործընթացը դյուրացնելու նպատակով վստահության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտությունը և լարվածության մակարդակի բարձրացմանը սպառնացող բոլոր տեսակի հայտարարություններից ու գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը, հաստատել աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, հայտնում է Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունը: «Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից, որը կարող է վտանգել խաղաղ բանակցային գործընթացը, և հրավիրում ենք կողմերին շարունակելու բանակցությունները՝ հիմք ընդունելով Մինսկի խմբի կողմից առաջարկվող հիմնարար սկզբունքները, այն է՝ ուժի կիրառմանը կամ կիրառման սպառնալիքին չդիմելը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքները՝ որպես հակամարտության հավասարակշիռ և կայուն կարգավորման անբաժանելի մաս», - ասված է հայտարարությունում: Հայտարարության նախագիծը ներկայացրել էր Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը, այն ընդունվել է միաձայն: Երևանյան նիստն ավարտվել է, որոշվել է հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Քվեբեկում հուլիսի 5-10-ը կայանալիք լիագումար նիստի շրջանակում: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |