Սարկոզիի դեմ պաշտոնապես հետաքննություն է սկսվել22 մարտի 2018 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդեպ պաշտոնապես հետաքննություն է սկսվել՝ 2007-ին նրա ընտրարշավը Լիբիայից ֆինանսավորվելու գործով: Այդ մասին հայտնել է AFP-ն իր աղբյուրների վրա հղումով: Նրան մեղադրում են ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման և Լիբիայի պետական հիմնադրամների թալանի հետևանքով եկամուտ ստանալու մեջ: Սարկոզին բերման էր ենթարկվել Նանտերի Կոռուպցիայի, ֆինանսական և հարկային իրավախախտումների դեմ պայքարի կենտրոնական վարչությունում: 25 ժամվա հարցաքննություններից հետո մարտի լույս 22-ի գիշերը Սարկոզիին թույլատրել են տուն գնալ, գրոմ է Deutsche Welle-ն : Այս հարցով մեղադրանքները Սարկոզիի դեմ առաջադրվել էին մի քանի տարի առաջ, սակայն դատախազությունը քննությունը սկսեց միայն 2013-ին: Գործարարներից մեկը Mediapart պորտալին պատմեց, որ 2006-ի վերջում կամ 2007-ի սկզբին նա Լիբիայի իշխանությունների կողմից 5 մլն եվրոյով ճամպրուկներ է բերել Ֆրանսիայի ՆԳՆ, որն այն ժամանակ գլխավորում էր Սարկոզին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |