Միջին մասնագիտական ուսհաստատություններին անվճար տեղեր կհատկացվեն

Միջին մասնագիտական ուսհաստատություններին անվճար տեղեր կհատկացվեն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում 2018-2019 ուստարվա համար անվճար ուսուցմամբ տեղեր կհաստատվեն: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նշվում է, որ որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսհաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդների և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ պատրաստել:

Նախագծով, «Ոստիկանական գործ» մասնագիտության համար նախատեսված 120 անվճար տեղից բացի, պետբյուջեի միջոցներով կիրականացվի նաև լրացուցիչ 80 տեղի ֆինանսավորում:

2018-2019 ուստարվա անվճարուսուցմամբ ընդունելության մյուս տեղերը՝ այստեղ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---