NABU-ն սկսում է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը

NABU-ն սկսում է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր»  ծրագիրը

PanARMENIAN.Net - 1993թ-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան մարտի 22-ը հայտարարեց Համաշխարհային ջրի օր:

Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով հարուստ երկիր․ ցավոք, մեր երկրում ջրային տարածքների աղտոտումը բնապահպանական լուրջ խնդիր է: Հայաստանի գետերի անմխիթար վիճակի հիմնական պատճառներն են ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը և դրանց աղտոտումը ներքին աղբով, կոյուղաջրերով և հանքարդյունաբերության թափոններով:

Մարտի 22-ի՝ Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա կապակցությամբ Գերմանիայի բնության պահպանության միության մասնաճյուղը (NABU) մեկնարկում է ՀՀ-ում «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը: Արդեն իսկ միջոցառմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել բազմաթիվ դպրոցներ, կորպորատիվ ընկերություններ, հասարակական կազմակերպություններ:

NABU-ն երեք ամսվա ընթացքում կաջակցի այն կամավորներին, որոնք կներգրավվեն ջրային ռեսուրսների և աղբյուրների շրջակայքի մաքրման աշխատանքներին: Կամավորներին կտրամադրվեն ձեռնոցներ, աղբի հավաքման համար նախատեսված փաթեթներ, խմելու ջուր և սնունդ: Անհրաժեշտության դեպքում NABU-ն նաև կտրամադրի տրանսպորտային միջոց:

Նախաձեռնությանը մասնակցելու և կամավոր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևը և ուղարկել Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղի (NABU) ֆեյսբուքյան էջին:

Դիմումը ներբեռնելու համար սեղմեք այստեղ:

Միջոցառման շրջանակում Դուք կարող եք նաև մասնակցել «Կամավորների լավագույն լուսանկար» մրցույթին: Մասնակցելու համար Դուք պետք է լուսանկարեք կամավորներին աշխատանքների ընթացքում, որից հետո այդ լուսանկարը պետք է տեղադրել Facebook սոցիալական ցանցում՝ նշելով հետևյալ հաշթագները՝ #MAQURAP #MAQURAXPYUR #NABUARMENIA։ Հաղթողները կընտրվեն ու կպարգևատրվեն յուրաքանչյուր ամիս։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---