ՀՀ-ում կնոջը մեղադրանք է առաջադրվել ուրիշի սոցցանցի հաշիվ ապօրինի մուտքի համար

ՀՀ-ում կնոջը մեղադրանք է առաջադրվել ուրիշի սոցցանցի հաշիվ ապօրինի մուտքի համար

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը) մեղադրանք է առաջադրել 28-ամյա կնոջ։

Ըստ հաղորդագրության, կինը ապօրինի մուտք է գործել նախկին ամուսնու ֆեյսբուքյան հաշիվը, պատճենահանել է տղամարդու և վերջինիս ընկերուհու նամակագրությունը և այն ուղարկել երրորդ անձի։

Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Նախկինում օգտատերերի անձնական հաշիվներ մուտք գործելու համար քրգործեր հարուցելու մասին երբեք չի հայտարարվել։ ՏՏ անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր հաշիվում նշել է, որ որոշումը նախադեպային է հայաստանյան իրականության համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---