Արոնյանը դուրս է մնացել աշխարհի ուժեղագույն շախմատիստների 10-յակից![]() 24 մարտի 2018 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դուրս է մնացել աշխարհի ուժեղագույն շախմատիստների 10-յակից: Նա նահանջել է 6 կետով և այժմ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Արոնյանը 21.2 վարկանիշային միավոր է կորցրել և այժմ ունի 2772.8 միավոր, վարկանիշը հրապարակել է 2700chess.com-ը: Տանյակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, երկրորդ հորիզոնականում է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը: Արոնյանը շատ անհաջող է հանդես գալիս Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարում, որի հաղթողը Մագնուս Կարլսենի հետ պայքարելու է աշխարհի չեմպիոնի կոչման համար: Մրցաշարի 11-րդ տուրից հետո նա վերջին տեղում է 3.5 միավորով: Հավակնորդների մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ երկու շրջանով` տասնչորս խաղափուլով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: Մրցաշարի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) և նրա կոմերցիոն գործընկեր «Ուորլդ Չես» կազմակերպությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |