Գերմանիայում ադրբեջանցիները զանգվածային ծեծկռտուք են հրահրել աֆրիկացի ներգաղթյալների հետ

Գերմանիայում ադրբեջանցիները զանգվածային ծեծկռտուք են հրահրել աֆրիկացի ներգաղթյալների հետ

PanARMENIAN.Net - Գերմանիայի Շտեֆանսպոշինգ համայնքում գտնվող փախստականների ապաստարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցի և աֆրիկացի ներգաղթյալների միջև:

Ադրբեջանցու և Սիերա Լեոնեից աֆրիկացու միջև կենցաղային բախման պատճառը հայտնի չէ, սակայն, ինչպես ասել է ոստիկանությունը, ադրբեջանցին հարձակվել է աֆրիկացու վրա և սկսել է ծեծել նրան: Շուտով ծեծկռտուքը զանգվածային բնույթ է ստացել, գրում է Haqqin.az-ը գերմանական ԶԼՄ-ների վրա հղումով:

Հատկանշական է, որ վերոնշյալ փախստականների ապաստարանում հիմնականում տեղավորված են Ադրբեջանից և Սիերա Լեոներից Գերմանիա ներգաղթած փախստականները:

Ըստ գերմանական ԶԼՄ-ների, հերթական զանգվածային ծեծկռտուքը փախստականների միջև հարցականի տակ է դնում Գերմանիայի միգրացիոն քաղաքականությունը:

Սա առաջին միջադեպը չէ կապված ադրբեջանցի փախստականների հետ Գերմանիայում: Մի քանի ամիս առաջ Դեգենդորֆի փախստականների կենտրոնում ադրբեջանցիները բողոքի ալիք էին բարձրացրել կենտրոնում, որն ավարտվել էր Դեգենդորֆի քաղաքապետարանի մոտ: Այդ ժամանակ ադրբեջանիցներն աֆրիկացիների հետ միասին էին գործում:

Եթե նախկինում Ադրբեջանից և Սիերա Լեոնեից Գերմանիա ներգաղթածները միասին էին պայքարում իրենց իրավունքները համար, ապա յաժմ երկու խմբերի միջև հարաբերությունները ծայրահեղ լարված են և ամեն պահի կարող են կրկին վերածվել հերթական զանգվածային ծեծկռտուքի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---