Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շահագրգռված չեն Ադրբեջանին որեւէ տարածք փոխանցելու հարցում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը չի հակասում միջազգային շահերին, գտնում է Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Մենք կարող ենք բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ վերջինիս անկախությունը ճանաչելու շուրջ: Դա դեռեւս ճանաչում չի լինի, սակայն գործընթացը աստիճանաբար կհանգեցի դրան: Ես վստահ եմ, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման դեպքում, շատ երկրներ կմիանան այդ գործընթացին»,- ասել է Մելիքյանը:



Նա նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շահագրգռված չեն Ադրբեջանին որեւէ տարածք փոխանցելու հարցում: «Մեր շահերից է բխում այդ տարածքների պահպանումը, ինչը մենք կարող ենք անել: Առաջին հերթին, մեզ անհրաժեշտ է բնակեցնել այդ հողերը, Ղարաբաղի քաղաքացիություն տրամադրելով Ադրբեջանի հայ գաղթականներին»,- ասել է Մելիքյանը:



Արման Մելիքյանի խոսքերով, այսօր Ղարաբաղի բանակցային գործընթացն ավելի է պատասխանում ԵՄ շահերին, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն այս հարցում ավելի շուտ Եվրոպայի հակառակորդն է, քան դաշնակիցը: «Եթե ԱՄՆ-ն կորցնի իր ազդեցությունը տարածաշրջանում, ինչը լրիվ հավանական է, կաճի Ռուսաստանի ազդեցությունը: Սակայն Ղարաբաղի համար քիչ բան կփոխվի, քանի որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումները համնընկնում են»,- ասել է Մելիքյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---