Արցախի նախագահը խորհրդակցել է ոստիկանության ղեկավար կազմի հետ![]() 27 մարտի 2018 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ: Խորհրդակցությանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերջերս Մարտունու շրջանում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցերին: Երկրի ղեկավարին զեկուցվել է կատարված աշխատանքների եւ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի մասին: Նախագահ Սահակյանը համապատասխան ցուցումներ է տվել մանրակրկիտ քննություն անցկացնելու, կատարվածին օբյեկտիվ գնահատական տալու եւ նմանատիպ երեւույթները հետագայում բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Փետրվարի 8-ին ժամը 22:00-ի սահմաններում Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում տեղակայված, նույն քաղաքի բնակիչ՝ 1987թ. ծնված Գ.Հ.ին պատկանող առևտրի սրահի դիմաց վիճաբանություն է առաջացել մի կողմից Մարտունի քաղաքի և Ճարտար քաղաքի բնակիչների միջև: Կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու ջարդելով նշված առևտրի սրահի պատուհանի ապակիները՝ խախտել հասարակական կարգը: Ընդհանուր առմամբ ծեծկռտուքին մասնակցել է 11 մարդ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |