Կառավարությունը որոշել է բացահայտել իրական հանքատերերին![]() 27 մարտի 2018 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) ներդրման շրջանակում հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզ է մշակում: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մարտի 29-ի նիստի օրակարգում: Նշվում է, որ ԱՃԹՆ-ի համաձայն, ստանդարտը ներդրած երկրներում 2020 թվականից սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին՝ այդ թվում քաղաքական ազդեցություն ունեցող անձանց: Հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզով նախատեսվում է մի շարք օրենսդրական ակտերի մշակում: Միջոցառումների մի մասը կիրականացվի Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակներում: Արդյունքում կձևավորվի և լայն հանրության ուշադրությանը կներկայացվի իրական սեփականատերերի ռեգիստրը: ԱՎԾ-ի համաձայն, 2017 թվականին հանքարդյունաբերության ոլորտի արտադրության ծավալը կազմել է մոտ $703 մլն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |