Հվ. Կորեայի պետծառայողների համակարգիչները ստիպողաբար կանջատեն, որ մարդիկ ժամանակին գնան աշխատավայրից![]() 27 մարտի 2018 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Սեուլի իշխանությունները հանդես են եկել նախաձեռնությամբ, որը պետք է կասեցնի «արտաժամյա աշխատանքի մշակույթը», որը կա երկրում, հայտնում է BBB պարբերականը: Որպեսզի մարդիկ ժամանակին գնան աշխատանքից, ուրաբթ օրերը, ժամը 20:00-ին կանջատվեն բոլոր աշխատանքային համակարգիչները: Հարավային Կորեայում պետծառայողներն աշխատում են տարեկան միջինը 2 739 ժամ, ինչը 1000 ժամով ավելի է, քան այլ երկրներում, գրում է birdinflight.com-ը: Առաջիկա ամիսներին նախաձեռնությունը կծավալվի Սեուլում 3 փուլով: Ծրագիրը մեկնարկում է մարտի 30-ին՝ սկզբի համար բոլոր համակարգիչներն անջատվելու են 20:00-ին: Երկրորդ փուլում, ապրիլին, համակարգիչներն անջատվելու են 19:30-ին ամսվա երկրորդ և չորրորդ ուրբաթ օրերը: Մայիսից ծրագիրը կսկսի գործել ամբողջ ուժով՝ համակարգիչները կդադարեցնեն աշխատանքը ամեն ուրբաթ 19:00-ին: Սեուլի քաղաքապետարանում հայտարարել են, որ համակարգիչների անջատումը կվերաբերի բոլոր աշխատակիցներին: Բացառություններ կարվեն միայն հատուկ հանգամանքների դեպքում: Մինչդեռ, պետծառայողների արդեն 67,1%-ը խնդրել է չընդգրկել իրենց համակարգիչների անջատման ծրագրում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |