Իսպանական ընկերությունը կվերակառուցի Երևանի մետրոն. €15 մլն կհատկացվի![]() 27 մարտի 2018 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Իսպանական «Ագազոս» ընկերությունը կիրականացնի Երևանի մետրոյի վերականգնման ծրագրի երկրորդ փուլով նախատեսվող շինարարական աշախատանքները: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում: Նախատեսվում է իրականացնել դրենաժային թունելի վերակառուցում և ընդլայնում, մետրոյի վազորդային թունելների վերականգում: Իրականացվելու են կայարանների և ծառայողական շինությունների բարելավում, մետրոյի վագոնների վերանորոգում և արդիականացում, հակահրդեհային սարքավորումների գնում, մեքենավարների ուսուցման կենտրոնի ստեղծում, վագոնների լվացման կայանի սարքավորումների գնման և տեղադրման աշխատանքներ: Մետրոյի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար «Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը» (ՎԶԵԲ) 2012-ին կնքած պայամանագրով կտրամադրի մինչև €5 մլն-ի չափով վարկ, նույնքան վարկ է տրամադրելու նաև «Եվրոպական ներդրումային բանկը» (ԵՆԲ): ՀՀ կառավարությունը ևս €5 մլն-ի դրամաշնոր է ստանալու ԵՄ-ից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |