Ղազախստանցի սահմանապահները կրակ են բացել ադրբեջանցի որսագողերի ուղղությամբ

Ղազախստանցի սահմանապահները կրակ են բացել ադրբեջանցի որսագողերի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ղազախստանցի սահմանապահները կրակ են բացել ադրբեջանցի որսագողերի ուղղությամբ, որոնք ապօրինի ձկնորսությամբ էին զբաղվում Կասպից ծովում: Սահմանապահները մոտ 1 ժամ հետապնդել են իրավախախտներին, որոնք փորձել են մոտորանավակով փախչել սահմանապահ նավից:

«Ադրբեջանցի որսագողերը չեն հանձնվել սահմանապահներին նույնիսկ զգուշացնող կրակոցներից հետո: Նրանք կանգ են առել միայն այն ժամանակ, երբ սահմանապահները կրակել են մոտորանավակի շարժիչներին»,-ասվում է որսագողերի ձերբակալման մասին ռեպորտաժում, գրում է Haqqin.az-ը ղազախական KTK հեռուստաալիքի վրա հղումով:

Արդյունքում Ղազախստանի սահմանապահները 4 անձի են ձերբակալել, տարել են նրանց նավահանգիստ և հանձնել ոստիկանությանը:

Որսագողերի դեմ 2 քրեական գործ է հարուցվել՝ նրանց մինչև 5 տարի ազատազրկում է սպառնում սահմանն ապօրինի հատելու և արժեքավոր ցեղատեսակների ձուկ ապօրինի որսալու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---