ԳՄՕ-ով սերմերի ներկրումը կկանոնակարգվի![]() 27 մարտի 2018 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող ապրանքների ներկրմանը տրվեն համապատասխան կարգավորումներ։ Այդ մասին հայտարարել է Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Իշխան Կարապետյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ։ Նա նշել է, որ խոսքը վերաբերում է մասնավորապես սերմերի ներկրմանը: Նա նշել է, որ դեռ գիտության մեջ գոյություն ունի վեճ՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայությամբ սննդամթերքները կամ սերմերը վտանգավոր են, թե օգտակար։ «Մի կողմից գոյություն ունի չուսումնասիրված ռիսկի աստիճան մարդու կյանքի և առողջության համար, մյուս կողմից գոյություն ունի արդյունավետության որոշակի գործակից, որը բնորոշ է գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից»,-ասել է նա։ «Գյուղատնտեսության նախարարությունը ներկայումս նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի տան համապատասխան կարգավորումներ, բայց, ինչքան որ տեղյակ եմ, խոսքը վերաբերում է միայն սերմերի ներկրմանը, այսինքն՝ գենետիկորեն ձևափոխված սերմերի ներկրմանը: Ինչ վերաբերում է պատրաստի սննդամթերքին և վերամշակված սննդամթերքին, ապա այս դաշտում գոյություն ունի կանոնակարգում», - ասել է Կարապետյանը։ Նա նշել է, որ եթե նույնպես օրենսդրորեն կարգավորված սահմանափակում լինի, սահմանային հսկողության շրջանակներում ուշադրություն կդարձվի այդ հարցին և կարգելվի օրենքով արգելված մակնշմամբ և պարամետրերով սննդամթերքի ներկրումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |