Փախչանյան. ArmHiTec 2018-ին 30 ընկերություն կմասնակցի![]() 28 մարտի 2018 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Մարտի 28-ին բացվող սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec 2018 երկրորդ միջազգային ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցելու է 30 ընկերություն 14 երկրից: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: Ցուցահանդեսին կմասնակցեն ռուսաստանյան «Ռոսոբորոնէքսպորտ», «Կոնցեռն ՎԿՈ «Ալմազ-Անտեյ», «ՆՊԿ «ՈՒրալվագոնզավոդ», «ՌՍԿ «ՄԻԳ» բաժնետիրական ընկերությունները, հնդկական «ԲԵԼ» և «ԼԱՐՍԵՆ&ՏՈՒԲՌՈ» ընկերությունները, ինչպես նաև ընկերություններ Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից: Բացի թվարկածներից, ևս 30 արտերկրյա ընկերությունների ներկայացուցիչներ ժամանելու են իրենց արտադրատեսակները ներկայացնելու և գործարար կապեր հաստատելու նպատակով: Փոխնախարարը տեղեկացրել է, որ ցուցահանդեսին մասնակցելու են նաև հայկական բոլոր ընկերությունները: Ցուցահանդեսի ընթացքում անցկացվելու են մի մի շարք միջոցառումներ՝ կոնֆերանսներ, կլոր սեղաններ, տեղի կունենա նաև պաշտպանության նախարարության գիտական և գիտատեխնիկական կոնֆերանսը, ՀԱՊԿ ռազմատեխնիկական միջպետական կոմիտեին կից գործարար խորհրդի նիստը: Փախչանյանը տեղեկացրել է ArmHitec 2018 ցուցահանդեսին ներկայացվելու է որոշակի պատկեր առաջնագծից՝ օնլայն ռեժիմով, հայտնում է Aysor.am-ը: «Այցելուները հնարավորություն կունենան նույնիսկ տեղաշարժել տեսախցիկը ու տեսնել ամեն բան օնլայն ռեժիմով», - ասել է Դավիթ Փախչանյանը։ Նա հավելել է, որ առաջնագիծն ամրապնդելու ու տեսադիտարկման տեխնիկայով հագեցնելու առումով լուրջ առաջընթաց կա: Փախչանյանը, անդրադառնալով ՀՀ կողմից սպառազինության գնումներին, նշել է, որ գնումների մեկ քառորդը կազմելու է ներքին արտադրանքը։ Նա ընդգծել է, որ սա նաև հաշվի առնելով ռուսական կողմից տրամդրվող վարկով սպառազինության գնումները, հայտնում է Aysor.am-ը։ Ինչ վերաբերում է հայկական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի հնարավոր արտահանմանը, Դավիթ Փախչանյանը նշել է, որ այս շուկա մուտք գործելը բավականին բարդ է ու ժամանակատար։ «Սա կապված է, իհարկե, նաև այն բանի հետ, թե երբ կկարողանանք մեր արտադրանքի դեպքում անցնել սերիական արտադրության», - ասել է Դավիթ Փախչանյանը։ Ռուսական օդատիեզերական պաշտպանության «Ալմազ-Անտեյ» կոնցերնը ՀՕՊ համակարգերի իր մշակումները կներկայացնի Հայաստանում: Ընկերությունը մասնավորապես կներկայացնի հեռահար զենիթահրթիռային Ս-400 «Տրիումֆ», Ս-300ԲՄ «Անտեյ-2500», Ս-300ՊՄՈւ2 «Ֆավորիտ» համակարգերը, ինչպես նաև միջին և փոքր հեռահարության «Բուկ-Մ2Է», «Տոռ-Մ2Է», «Տոռ-Մ2Կ» և «Տոռ-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համակարգերը, նաև այլ համակարգեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |