«Զանգակ» հրատարակչությունը Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդեսում մրցանակի է հավակնում![]() 28 մարտի 2018 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանյան «Զանգակ» հրատարակչությունը Բոլոնիայում ընթացող մանկական գրքի ցուցահանդեսում հավակնում է Ասիայից մրցանակին «Մանկական լավագույն հրատարակչություն» անվանակարգում: Այդ մասին ասվում է մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում: Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդեսը բացվել է մարտի 25-ին: Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով, որում իրենց լավագույն գրքերն են ցուցադրում «Զանգակ», «Անտարես», «Արևիկ», GSM Studio հրատարակչությունները: Բոլոնիայում ներկայացվում է նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն են հայտնում իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ գրականություն: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 29-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |