Թուրքիայում կանայք ծխելով կպայքարեն հավասարության համար![]() 28 մարտի 2018 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում կանանց շրջանում ծխելու տարածումը կապված է իրենց անկախությունը նահապետական հասարաւկությունում ցույց տալու հետ, գրում է «Սինհուա» գործակալությունը: Թուրքիայում ծխում է տղամարդկանց 40 և կանանց 13 տոկոսը: Ընդ որում թույլ սեռի ներկայացուցիչները վնասակար այդ սովորությունը ձեռք են բերում կենսական այս կամ այն ծանր վիճակում լիցքաթափվելու ցանկությունից, գրում է Lenta.ru-ն: Պարբերականը բերում է ստամբուլաբնակ հավաքարարուհու օրինակը: Նշվում է, որ նրա նմանները գումար չունեն հատուկ կանաց ակումբներ և ռեստորաններ այցելելու համար: Աղքատ արվարձաններում կանանցից շատերը ծխելն ընկալում են որպես լիցքաթափվելու միջոց: Ընտանեկան հոգեբան Բեթուլ Բայկալ Դինքն ասում է, որ «գնալով ավելի շատ կանայք են ծխում, քանի որ համարում են դա իրենց հավասարությունը կամ նույնիսկ գերազանցությունը տղամարդկանց հանդեպ ցույց տալու միջոց»: Մասնագետները նշում են, որ ծխելը մեծապես վնասում է առողջությանը և կոչ են անում Թուրքիայի իշխանություններին հատուկ օրենսդրական միջոցներ ձեռնարկել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |