Ադրբեջանում պատգամավորը կոչ է արել փակել սոցցանցերը![]() 28 մարտի 2018 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի սոցիալական քաղաքականության և աշխատանքի խորհրդարանական կոմիտեի նախագահ Հադի Ռաջաբլին կոչ է արել արգելափակել սոցցանցերն Ադրբեջանի տարածքում: Նա պնդել է, որ դա չի կարելի ուշացնել: Նա նշել է, թե Ադրբեջանում նախագահական ընտրություններին են պատրաստվում: «Սադրիչների հիմնական նպատակը երկրի կայունությունը խաթարելն է: Եթե ուշադրություն դարձնենք աշխարհում կատարվող իրադարձություններին, կտեսնենք, թե ինչի են վերածվել Եգիպտոսը, Եմենը և այլ երկրներ սոցցանցերի միջոցով: Սադրիչները սոցցանցերի միջոցով ազդել են ամբոխի վրա և քաոս առաջացրել: Ուստի Ադրբեջանը պետք է դիմակայի դրան»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը: Նա հավելել է, թե կան որոշ տեխնիկական հարցեր, որոնց լուծումը դժվար է թվում: «Բայց մի շարք զարգացած երկրներում պետությանը վիրավորելու և զրպարտության համար սադրիչ կայքերն ու սոցցանցերն արգելափակվում են: Նմանատիպ քայլեր է պետք անել նաև Ադրբեջանում»,-ասել է պատգամավորը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |