ՊԵԿ-ի վաճառած նոր սերնդի ՀԴՄ-ները ՓՄՁ-ների համար կտրուկ կթանկանան![]() 28 մարտի 2018 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը բոլոր կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պետք է հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ ունենան: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում: «Գործարարության աջակցման գրասենյակի» փոխանցմամբ, նոր ՀԴՄ-ների իրացման գին է սահմանվել 160.000 դրամը՝ անկախ տնտեսվարողի շրջանառության մեծությունից: Միակ բացառությունը սահմանված է սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնողների համար, ինչը գործում էր նաև նախկինում: «Նախկինում, կախված հարկ վճարողի շրջանառության ծավալից և գործունեության վայրից, ՀԴՄ-ի գնի տարբերակված մոտեցում էր ցուցաբերվում. 2013 թվականին մինչև 58,3 մլն դրամի շրջանառություն ունեցող հարկատուների համար ՀԴՄ-ի գինը սահմանվում էր մինչև 150.000 դրամ, 10-30 մլն դրամի դեպքում՝ 120.000 դրամ, 5-10 մլն դրամ՝ 80.000 դրամ, և մինչև 5 մլն դրամ իրացումից հասույթ ունեցողների համար՝ 60.000 դրամ»,- հայտնում է գրասենյակը: Արդյունքում, քիչ շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար ՀԴՄ-ի գինը թանկանալու է 2-3 անգամ, իսկ խոշորների համար՝ ընդամենը 10.000-40.000 դրամով: «Ներկայումս հսկիչ-դրամարկղային մեքենաների ներկրումը և իրացումը բացառապես իրականացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ենթակայությամբ գործող «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Ընդ որում, վերջինիս կողմից ներկրված նոր սերնդի ՀԴՄ-ները դրանց ներդրման սկզբնական փուլում վաճառվում էին 369.600 դրամով», - հայտնում է գրասենյակը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |