Ռուս փորձագետ. ՌԴ-ն պետք է հստակ գնահատի ՀՀ հասցեին Ադրբեջանի սպառնալիքները![]() 28 մարտի 2018 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը պետք է հստակ գնահատական տա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ադրբեջանցի գեներալի հայտարարություններին, որը «անխուսափելի ողբերգությամբ» է սպառնում ՌԴ դաշնակից հայ ժողովրդին: Այդ մասին ռուս ռազմական փորձագետ Բորիս Ջերելիևսկին գրում է իր «Բաքվում սպառնում են հայ ժողովրդին անխուսափելի ողբերգությամբ» հոդվածում, որը հրապարակվել է «Վոեննոե օբոզրենիե» հանդեսում՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները Երևանն ու Զանգեզուրը գրավելու մասին աննախադեպ են: 2018-ի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնալից ելույթ է ունեցել՝ հայտարարելով, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը: «Բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների կողմից այդ թեզի հետևողական զարգացումը վկայում է այն մասին, որ դա պատահական հռետորաբանություն չէ, այլ որոշակի միտում: Տարածաշրջանի իրադարձությունները չեն սահմանափակվում միայն հայ-ադրբեջանական հարաբերություններով: Այդ ամենն անմիջական կապ ունի նաև Թուրքիայի շահերի հետ, որն Ադրբեջանի գլխավոր հովանավորն է, ինչպես նաև Ռուսաստանի շահերի, որը Հայաստանի դաշնակիցն է»,-ասվում է հոդվածում: Ըստ փորձագետի, դժվար է ենթադրել, որ Ալիևի սադրիչ հայտարարություններն արվում են առանց Անկարայի հավանության: «Անկարան ուզում է մեր «ցավոտ տեղին» կպնել՝ ղարաբաղյան հակամարտությանը, որպեսզի մենք ավելի զիջող դառնանք: Իրավիճակն Անդրկովկասում իրոք շատ բարդ է: Հաշվի առնելով, որ Վրաստանը նույնպես թուրքերի գործընկերն է, սրացման դեպքում Հայաստանը կարող է փաստացի շրջափակման մեջ հայտնվել՝ միակ ելքով դեպի Իրան», -ասվում է հոդվածում: Փորձագետը կարծում է, որ պատերազմի դեպքում Ռուսաստանը, կատարելով իր դաշնակցային պարտավորությունները ՀՀ հանդեպ, կարող է ագրեսորին խաղաղության պարտադրման գործողություն իրականացնել՝ օգտագործելով Կասպից ծովի ավազանն ու գրոհելով հյուսիսից՝ Դաղստանի տարածքով: «Սակայն, այդպիսի սցենարը շատ անցանկալի կլիներ ՌԴ համար և կարող է բազում բացասական հետևանքներ ունենալ», -ասվում է հոդվածում: Ըստ Ջերելիևսկու, իրավիճակը «չսրելու» ձգտումն ամենաթողության պատրանք է առաջանցում Բաքվում, ինչպես նաև սեփական հնարավորությունների ոչ համարժեք ընկալում, ուստի խուսափելու համար հայ-ադրբեջանական պատերազմից, Ռուսաստանը պետք է համարժեք գնահատական տա Ադրբեջանի ղեկավարության սպառնալիքներին: Ընթերցեք նաև.Ալիևը կրկին ասել է, թե «ՀՀ տարածքի մեծ մասն Ադրբեջանի պատմական հողն է» Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |