Վարչապետ. 2 ամսում արտահանումն աճել է մոտ 40%-ով

Վարչապետ. 2 ամսում արտահանումն աճել է մոտ 40%-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի առաջին երկու ամսում 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի արտահանումն աճել է 39,9% -ով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հունվար-փետրվարին արտահանման ծավալը կազմել $322 մլն, 2017-ի հունվար-փետրվարի $230 մլն-ի փոխարեն: Նշված ժամանակահատավածում ներմուծումն աճել է 51,2%-ով՝ կազմելով $530 մլն 2017-ի$350 մլն-ի փոխարեն:

«Ընդ որում՝ ընդհանուր արտահանման մեջ ԵՏՄ մասնաբաժինը կազմել է 10,7%, իսկ այլ երկրներինը՝ 89,3%: Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այս ցուցանիշում ԵՏՄ մասնաբաժինը կազմել է 12,7%, իսկ այլ երկրներինը՝ 87,3%»,- գրում է վարչապետը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---