Թուրքական դատարանը լրագրող Հայկո Բաղդատին ձերբակալելու որոշում է կայացրել![]() 2 ապրիլի 2018 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը պոլսահայ հայտնի լրագրող Հայկո Բաղդատին կալանավորելու որոշում է կայացրել՝ նրան մեղադրում են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ: Որոշումը հեռակա է կայացվել, քանի որ Բաղդատը հեռացել է երկրից, գրում է թուրքական Ahval թերթը: Հայկո Բաղդադտը ստիպված է եղել հեռանալ Թուրքիայից իշխանությունների հետապնդումների պատճառով: Նա գտնվում է Գերմանիայում, որի իշխանությունները հրաժարվել են հետաքննել լրագրողին: «Ես ապրում եմ Գերմանիայի պաշտպանության ներքո»,-ասել էր Բաղդատը ԶԼՄ-ներին: Բաղդատի դեմ քրեական գործ է հարուցված Թուրքիայի ՔՕ 299 հոդվածով՝ վիրավորանք նախագահի հասցեին, որով նրան մինչև 4 տարվա ազատազրկում է սպառնում,: 2015-ին Բաղդատը հոդված էր հրապարակել թուրքական մամուլում՝ ի պաշտպանություն իր գործընկեր Ահմեդ Հաքանի, որը գրում էր Էրդողանի հակասիրիական քաղաքականության մասին, սպառնալիքներ էր ստանում հեռախոսով, ենթարկվել էր ծեծի: Բաղդատը գրել էր, թե առաջին հարվածը Հաքանին հասցրել էր Էրդողանը, իսկ իշխանամետ ԶԼՄ-ները շարունակել են նրա հալածանքներն ՝ անվանելով դավաճան ու օտարազգի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |