Լավրով. ԱՄՆ-ն փորձում է մեկուսացնել Եփրատի արևելյան ափի շրջանները Սիրիայի տարածքից![]() 2 ապրիլի 2018 - 16:12 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն փորձում է մեկուսացնել Եփրատի արևելյան ափի շրջանները Սիրիայի տարածքից՝ այնտեղ ստեղծելով ռազմական օբյեկտներ ու իշխանության մարմիններ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մեզ հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ, հակառակ բազմաթիվ հավաստիացումներին, որ ԱՄՆ միակ նպատակը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարն է, վերջին ամիսներին ԱՄՆ-ն բավականին լրջորեն սկսել է հիմնավորվել Եփրատի արևելյան ափին՝ սիրիական տարածքի զգալի մասում, մինչև Իրաքի սահմանը»,-հայտարարել է Լավրովը Բանգլադեշի իր պաշտոնակից Աբդուլ Հասան Մահմուդ Ալիի հետ համատեղ ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն հիմնավորվում է Սիրիայում ոչ միայն ռազմական օբյեկտներ ստեղծելով, այլ ձևավորվելով նաև իշխանության մարմիններ, որոնք լոյալ են ԱՄՆ հանդեպ, հաշվետու են և ֆինանսավորվելու են այդ երկրի կողմից: «Եվ այս ամենն այդ շրջանները Սիրիայի մյուս տարածքից մեկուսացնելու համատեքստում»,-ասել է նա: «Մեզ վստահեցնում էին, որ նման պլաններ չկան, որ ԱՄՆ-ն չի ձգտում տրոհել Սիրիան, սակայն վստահեցումները համոզիչ չեն»,-ասել է Լավրովը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան և ԱՄՆ-ն կապահովեն սիրիական Մանբիջ քաղաքի անվտանգությունը, երբ քաղաքից հեռանան քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |