ԱՄՆ-ն ՀՀ-ում ՄԶԳ-ի ծրագրերին լրացուցիչ $10,7 կհատկացնի

ԱՄՆ-ն ՀՀ-ում ՄԶԳ-ի ծրագրերին լրացուցիչ  $10,7 կհատկացնի

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի կառավարությունը Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանի կառավարությանը կհատկացնի լրացուցիչ մոտ $10,7 մլն: Համապատասխան համաձայնագրի ստորագրման որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 5–ի նիստի օրակարգում:

Ֆինանսական հատկացումները իրականացվելու են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների շրջանակում: Գումարն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը:

«ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի շրջանակում ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է մոտ $62,6 մլն: ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված փոփոխությունների համաձայն՝ այն կկազմի $73,2:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---