YouTube-ի կենտրոնական գրասենյակում կրակ բացած կինն ինքնասպան է եղել![]() 4 ապրիլի 2018 - 10:18 AMT PanARMENIAN.Net - YouTube ընկերության կենտրոնակայանում, որը գտնվում է Կալիֆորնիայի Սան Բրունո քաղաքում, մի կին կրակ է բացել աշխատակիցների վրա, իսկ հետո ինքնասպան եղել: KRON 4 հեռուստաալիքի աղբյուրը ոստիկանությունում հայտնել է, որ կինը, որի անունը չի հրապարակվում, կրակել է իր ընկերոջ ուղղությամբ, և ենթադրաբար, վիրավորել է նրան: Ըստ նախնական տեղեկատվության, միջադեպը տեղի է ունեցել համալիրի տարածքում գտնվող սրճարանի մոտ, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով: Միջադեպի հետևանքով ևս մի քանի մարդ է վիրավորվել, որոնք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Ընդհանուր առմամբ, 4 մարդ է տուժել: Սան Բրունոյում ստեղծված իրավիճակն արդեն մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք աղոթում ենք Սան Բրունոյում տուժածների համար»,-գրել է նախագահը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |