ՌԴ-ն կասկածում է ՀՀ-ին լոլիկ վերաարտահանելու մեջ![]() 4 ապրիլի 2018 - 11:18 AMT PanARMENIAN.Net - ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» մտադիր է վերահսկել ՀՀ-ից ՌԴ արտահանվող լոլիկի խմբաքանակների նախնական բեռնումը, քանի որ կասկածում է Հայաստանին վերաարտահանման մեջ: Այդ մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Ըստ «Ռոսսելխոզնադզորի», ավելացել են ՀՀ-ից ՌԴ արտահանվող լոլիկի ծավալները, իսկ ՀՀ գյուղնախարարությունն ամբողջական տեղեկատվություն չի ներկայացրել արտադրության ծավալների և դրանով զբաղվող ընկերությունների անվանումների վերաբերյալ: Բացի այդ, «Ռոսսելխոզնադզորը» տեղեկություններ ունի, որ ՀՀ-ում կեղծվում են լոլիկի ծագման երկրի վերաբերյալ տվյալները ՀՀ-ից ՌԴ արտահանելիս, գրում է ՏԱՍՍ-ը: Նմանատիպ մեղադրանքներով « Ռոսսելխոզնադզորը» հանդես էր եկել նաև 2016-ին: Ըստ «Սպայկա» ընկերության տվյալների, 2016-2017թթ. ջերմոցային լոլիկի արտահանումը Հայաստանից հասել է տարեկան 30.000 տոննայի: 2017-ի նոյեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է մրցակցել ռուսական շուկայում այժմ իշխող լոլիկի մատակարարների հետ և նույնիսկ «նեղել» նրանց: 2018-ի մարտին Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 32 մլն դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրել «Սպայկա» ընկերության հետ: Վարկի նպատակն է օժանդակել ընկերությանը ջերմոցային գործառնությունների ընդլայնման և արտահանման ծավալների ընդլայնման գործում: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում 30 հեկտար զբաղեցնող, կլիմայական պայմանների վերահսկմամբ ջերմոցներում լոլիկի և բուլղարական պղպեղի տարեկան արտադրությունը կհասնի 10 միլիոն կգ և 2 միլիոն կգ համապատասխանաբար: Մինչդեռ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն կարող է ընդլայնել Թուրքիայից լոլիկ արտահանող ընկերությունների ցանկը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |