«Մասրիկ-1» ծրագրի ներդրողների մրցույթը հոլանդա-իսպանական ընկերություն է շահել![]() 4 ապրիլի 2018 - 15:55 AMT PanARMENIAN.Net - «Մասրիկ-1» ծրագրի ներդրողների մրցույթն ավարտվել է։ Այն հաղթել է ամենացածր սակագինը ներկայացրած նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ըստ մրցույթի կանոնների՝ 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրն իրականացնելու իրավունք կստանար այն ընկերությունը, որը կառաջարկեր ամենացածր սակագինը: «Առաջարկված սակագինն է $0.04 դոլար՝ առանց ԱԱՀ-ի (20,11 դրամ): Համեմատության համար նշենք, որ ներկայումս Հայաստանում գործող բնական ջրահոսքերի վրա փոքր հիդրոկայանների համար սակագինը 23.8 դրամ է: Այս սակագինը աննախադեպ է աշխարհում նման համեմատաբար փոքր հզորության միջազգային մրցույթների համար»,- գրել է վարչապետը: Ըստ Կարապետյանի, սա վկայում է ներդրողների մոտ ՀՀ էներգետիկ համակարգի և պետության կողմից վարվող ներդրումային քաղաքականության նկատմամբ բարձր վստահության մասին։ «Այս ծրագիրը նաև օրինակելի և նախադեպը չունեցող ծրագիր է՝ պետական֊ մասնավոր գործակցության համատեքստում։ Մրցույթը նոր և չափազանց կարևոր հեռանկարային փուլ է բացում դեպի անվտանգ և անկախ էներգետիկ համակարգ»,- գրել է վարչապետը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |