Ադրբեջանում ապամոնտաժել են երկրի գլխավոր դրոշը. Անկայուն էր![]() 4 ապրիլի 2018 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ապամոնտաժել են Բաքվի Պետական դրոշի հրապարակում կանգնեցված երկրի գլխավոր և ամենամեծ դրոշը: «Դրոշի ձողի ապամոնտաժումը Պետական դրոշի հրապարակում կապված է ուժեղ քամու պայմաններում կայունության հետ»,-հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը: Ադրբեջանի գլխավոր դրոշը բազմիցս չի դիմացել քամուն և պատառոտվել է: 2007-ի դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Բաքվի պետական դրոշի հրապարակի հիմնարկեքը, որտեղ տեղադրվեց Ադրբեջանի ամենամեծ դրոշը: Հրապարակի կառուցման համար ծախսվել է 35 մլն դոլար Ադրբեջանի պետբյուջեից: Ըստ Շարիֆովի, թերությունների պատճառը գործարանում պատրաստման ժամանակ թույլ տված սխալներն են, հայտնում է Haqqin.az-ը: «Ուստի, հրավիրվեցին օտարերկրյա մասնագետներ և դրոշի ձողն ապամոնտաժվեց: Այլ տեղեկատվության չեմ տիրապետում, քանի որ այդ հարցով այլ մարդիկ են զբաղվել»,-ասել է նա: 2016-ի մայիսի 19-ին 17:30-ին մոտ Ադրբեջանի գլխավոր դրոշն արդեն որերորդ անգամ չի դիմացել քամուն և պատառոտվել է: 2014-ի հունիսի լույս 22-ի գիշերը բարձրացած փոթորիկը, որը չդադարեց ամբողջ օրը, պատառոտեց Ադրբեջանի գլխավոր դրոշը Բաքվի դրոշի հրապարակում: Ինչպես ասվեց այդ ժամանակ, չնայած «երկրորդ միջադեպի» մասին հաղորդագրություններին, սա, առնվազն, արդեն վեցերորդ նման միջադեպն էր կապված հսկայական դրոշի հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |