«Վեոլիա Ջուրը» կտուգանվի 5 մլն դրամով. Բաժանորդները բողոքել են![]() 4 ապրիլի 2018 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «Վեոլիա Ջուր» ընկերությունը կտուգանվի 5 մլն դրամի չափով: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստում: Նշվում է, որ մի շարք բաժանորդներ դիմել են ընկերությանը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միանալու և այլ ծառայությունների համար, սակայն սահմանված ժամկետում և պատշաճ կերպով չեն սպասարկվել: «Հարուցված վարչական վարույթների շրջանակում փաստվել է, որ ընկերությունը խախտել է կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձին տեխնիկական պայմանների և միակողմանի կնքված միացման պայմանագրի ներկայացման ժամկետը, ինչը կանոններով ամրագրված պարտավորությունների անբարեխիղճ կատարման արդյունք է։ Ինչ վերաբերում է ընկերության ներկայացրած փաստարկներին, ապա հանձնաժողովը դրանք համարում է լիովին անհիմն: Հանձնաժողովը որոշում է կանոնների 16-րդ կետը խախտելու համար ընկերությանը տուգանել` 5 մլն դրամ գումարի չափով»,- նշվում է հիմնավորման մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |