Աշոտ Ղուլյանը Ֆրանսիայում մասնակցել է Թրավերի «Արցախ. մի երկրի ոգին» ցուցահանդեսի բացմանը

Աշոտ Ղուլյանը Ֆրանսիայում մասնակցել է Թրավերի «Արցախ. մի երկրի ոգին» ցուցահանդեսի բացմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Սարսել քաղաք։

Խորհրդարանի նախագահը և պատվիրակությունը մասնակցել են ֆրանսիացի լուսանկարիչ Իվան Թրավերի «Արցախ. մի երկրի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպվել էր «Ֆրանսիայում Արցախի օրեր» ծրագրի շրջանակներում։

Խորհրդարանի ղեկավարի պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Սարսելի քաղաքապետարանում, որին մասնակցել են քաղաքապետ Անի Պերոննեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, Սարսելի և շրջակա բնակավայրերի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել քաղաքապետը և պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին։ Նրանք ընդգծել են, որ Արցախի ժողովրդից շատ բան կարելի է սովորել. դժվարին պայմաններում վերջիններս շարունակում են մաքառել՝ ապագա սերնդի համար ոչինչ չխնայելով և դա արժանի է ընդօրինակման։

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և անկեղծ մաղթանքների համար՝ շեշտելով, որ արցախցիների համար ազատության ֆրանսիական ուղին լավագույն օրինակներից մեկն է, հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

2015 թ. մայիսի 20-ին Ֆրանսիայի Սարսել և Արցախի Մարտակերտ քաղաքների միջև ստորագրվել էր Բարեկամության հռչակագիր։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---