Վենգեր. Մխիթարյանը կարող է խաղալ ՄՅՈւ-ի հետ հանդիպմանը![]() 9 ապրիլի 2018 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել է, որ հնարավոր է՝ ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցափուլում դաշտ դուրս գա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում: Այս մասին գրում է Football.London-ը: Ֆրանսիացի մարզիչն ասել էր, որ Մխիթարյանը ծնկի շրջանում վնասվածքի պատճառով չի խաղա առաջիկա խաղերին՝ հավելելով, որ հնարավոր է՝ մրցափուլի ավարտին կարողանա դաշտ դուրս գալ: Ավելի վաղ, Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի հերթական մրցափուլում «զինագործների»՝ Մոսկվայի «ՑՍԿԱ»-ի հետ հանդիպման երկրորդ խաղակեսում վնասվածք էր ստացել: Արսեն Վենգերն ասել էր, որ Մխիթարյանին վերականգնվելու հնարավորություն կտա. նա բաց կթողնի «Սոթամփթոնի» հետ հանդիպումը: Photo. PA-PRESS ASSOCIATION ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |