Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է

Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD) աջակցությամբ էլեկտրահաղորդման ցանցի բարելավման շրջանակում ընթանում են Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման աշխատանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշաների նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ այժմ ընթանում են շինարարական, ապրանքների ու հիմնական սարքավորումների ներկրման աշխատանքներ: Մասնավորապես ներկրվել են 200 ՄՎա ավտոտրանսֆորմատորը, 2 հատ 27,5 ՄՎա տրանսֆորմատորները, 220 կՎ և 110 կՎ պորտալները, անջատիչները, բաժանիչները:

Նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով, մնացած սարքավորումների մեծ մասը գտնվում է ճանապարհին կամ պատրաստ է առաքման։ Ավարտվում են հիմքերի պատրաստման, հողանցման կոնտուրի և դրենաժային համակարգի կառուցման աշխատանքները: Ընթացքի մեջ է հիմնական կառավարման և 35 կՎ ենթակայանի շենքերի շինարարությունը:

Ծրագրի նպատակն է վերակառուցել 30 և ավելի տարիներ շահագործման մեջ գտնվող Երևանի ՋԷԿ-ի ենթակայանը: Ենթակայանի վերակառուցմումը կնպաստի Երևանի ՋԷԿ-ի 220/110/35 կՎ ենթակայանի սարքավորումների խափանումների հաճախականության կրճատմանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---