Լիբանանում ՌԴ դեսպանը խոստացել է խոցել ԱՄՆ հրթիռները![]() 11 ապրիլի 2018 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան իրեն իրավունք է վերապահում խոցելու բոլոր հրթիռներն ու կրակակետերը Սիրիայի դեմ ԱՄՆ ագրեսիայի դեպքում: Այդ մասին հայտարարել է Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինը լիբանանյան Ալ Մահար հեռուստաալիքի եթերում: Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին Դամասկոսի մերձակա Դումա քաղաքում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ: Ըստ իրավապաշտպանների, ապրիլի 7-ին սիրիական ուղղաթիռները զարինով և քլորով ռումբեր են նետել քաղաքի վրա, որի հետևանքով 40-70 մարդ է զոհվել: Նա նշել է, որ Ռուսաստանը կյանքի կկոչի իր նախագահի հայտարարությունն այդ մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականների հետ քննարկել է Սիրիային հրթիռային հարված հասցնելու հարցը, որն ավելի հզոր պետք է լինի, քան 2017-ին Հոմսում ձեռնարկված ռազմակայանի գրոհը: Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնի մասնագետները թվարկել են այն սիրիական ռազմակայանները, որոնց կարող են հարվածել ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն Արևելյան Գուտայում քիմզենքի ենթադրյալ կիրառման պատճառաբանությամբ: ՄինչդեռՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որՍիրիային ռազմական հարված հասցնելու համար Մեծ Բրիտանիային ավելի շատ ապացույցներ են հարկավոր, որ Բաշար Ասադը քիմիական զենք է կիրառել երկրում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ենթադրյալ քիմիական գրոհի մասին, մեղադրել էր ՌԴ-ին ու Իրանին Ասադին աջակցելու համար, ինչպես նաև խոստացել էր 48 ժամվա ընթացքում հայտարարել ԱՄՆ պատասխան միջոցների մասին: Ընթերցեք նաև. Քիմզենք, ԱՄՆ-ՌԴ աճող լարվածություն և պատերազմի սպառնալիք. Սիրիայի գլխին սև ամպեր են կուտակվում ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |