Forbes. «Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը»![]() 14 ապրիլի 2018 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Forbes ամսագիրը ծավալուն հոդվածով անդրադարձել է հայկական կոնյակի արտադրության պատմությանն ու ավանդույթներին: Նշվում է, որ Հայաստանը գինեգործության հնագույն հայրենիքն է համարվում, իսկ կոնյակի արտադրությամբ, ըստ լեգենդի, այստեղ սկսել են զբաղվել դեռևս 12-րդ դարից «Արդեն 19-րդ դարի վերջերին Հայաստանում կոնյակի արտադրությունը բարգավաճում էր: Հաշվի առնելով կոնյակի հանրաճանաչությունը Ռուսաստանում և այս երկրի հակագերմանական ու ֆրանսամետ կեցվածքը՝ հայկական բրենդին սկսեց կոչվել «կոնյակ»: Այն այժմ էլ Հայաստանում, Ռուսաստանում և հետխորհրդային մի շարք երկներում շարունակում է այդպես կոչվել: Հայ արտադրող Նիկոլայ Շուստովը, ով ռուս ցար Նիկոլայ Երկրորդին կոնյակ էր մատակարարում, իրավունք ուներ խմիչքը «կոնյակ» անվանելու», - նշվում է հոդվածում: 1990 թվականին Շուստովի հիմնադրած «Շուստով և որդիներ» ընկերության բրենդին հաղթում է ֆրանսիական Կոնյակ քաղաքի արտադրանքը ներկայացնող ընկերությանը Փարիզի Universal Expo-ում և պաշտոնապես իր արտադրանքն «կոնյակ» անվանելու իրավունք ստանում: Նշվում է, որ այդ իրավունքը չեղարկվում է Երկրորդ Աշխարհամարտի ավարտից հետո: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |