«Իմ քայլը». Օպերայի բակում սկսվել է Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը՝ ընդդեմ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ Քայլը» նախաձեռնության անդամները քիչ առաջ Հյուսիսային պողոտայից մուտք գործեցին Ազատության հրապարակ, որտեղ նրանց դիմավորեցին «Հանուն Հայաստան պետության ճակատի» անդամները: Հանրահավաքը մարդաշատ է: «Իմ քայլը» նախաձեռնության անդամները 14 օր տևած քայլարշավից հետո ապրիլի 13-ին հասել էին Երևանի Հյուսիսային ավտոկայան, որտեղից Ազատության պողոտայով շարժվել են դեպի Ազատոթյան հրապարակ: Ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները ավտոերթ են կազմակերպել Մաշտոցի պողոտայում, այնուհետև փակել Ֆրանսիայի հրապարակի հատվածը: Մինչև այդ նրանք Ֆրանսիայի հրապարակում վրան էին տեղադրել, սակայն ոստիկանները հեռացրել էին ցուցարաներին, պատռել վրանը: Ավելի վաղ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ քայլարշավ էր սկսել Գյումրիից Երևան՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության և Հանրապետական կուսակցության: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |