Ժնևում Ցեղասպանության զոհերին նվիված հուշարձան է բացվել![]() 14 ապրիլի 2018 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարայի Ժնև քաղաքի Trembley կենտրոնական այգում (ՄԱԿ գրասենյակի մոտակայքում) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշարձանն է տեղադրվել: Այս մասին հայտնում է Tribune de Geneva պարբերականը: Հուշարձանի բացման արարողությանը ներկա է եղել նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հուշարձանաը բաղկացած է 9 փողոցային լապտերից, որոնց լամպերի մասերը պողպատե են և արցունքի տեսք ունեն: Հեղինակը Մելիք Օհանյանն է: Տևական ժամանակ հուշարձանի տեղադրմանը խոչընդոտում էր տեղի թուրքական համայնքը: Դեռևս 2014 թվականին Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը դեմ էր արտահայտվել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի տեղադրմանը ՄԱԿ գրասենյակի մոտ: Նա հիմնավորում էր իր դիրքորոշումը «ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպությունների հանգիստ ու խաղաղ աշխատանքն ապահովելու անհրաժեշտությամբ, որպեսզի վերջիններս կարողանան կատարել իրենց գործը հնարավորինս լավագույն պայմաններում»: Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2003-ին, սակայն Սենատն ու կառավարությունը դեռ պաշտոնապես նման որոշում չեն կայացրել: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |