Խվորոստովսկու հուշարձանի հեղինակը կլինի Գեորգի Ֆրանգուլյանը![]() 14 ապրիլի 2018 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի նորակառույց «Զարյադյե» զբոսայգում կկանգնեցվի հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հուշարձանը: Հուշարձանի հեղինակը կլինի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը: Մոսկվայի քաղաքային դումայի մոնումենտալ արվեստի հանձնաժողովն ապրիլի 12-ի նիստում քննարկել է հուշարձանի տեղադրման հետ կապված մանրամասները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հուշարձանը կտեղադրվի հունիսին: Դմիտրի Խվորոստովսկին վախճանվել է 2017-ի նոյեմբերի 22-ին Լոնդոնում 55 տարեկանում երկարատև ծանր հիվանդությունից հետո: 2015-ի հունիսին երգիչը հայտարարեց, որ տառապում է գլխուղեղի քաղցկեղով: Ֆրանսիական Նիսի Nice Opera-ում դեբյուտից հետո Խվորոստովսկուն սկսեցին հրավիրել աշխարհի լավագույն օպերային թատրոնները: Նա երգել է Լոնդոնի Քովենթ Գարդենում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Չիկագոյի Լիրիկ օպերայում, Փարիզի օպերայում, Միլանի Լա սկալայում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |