Ոստիկանություն. Հանրային ռադիոյի շենքը գրավելը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել

Ոստիկանություն. Հանրային ռադիոյի շենքը գրավելը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին Հանրային ռադիոյի շենք ուղղորդելը պարունակում է իրավախախտման հատկանիշներ և համապատասխան հիմքերի առկայության դեպքում կարող է առաջացնել ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ շենք ներխուժումը կատարվել է օբյեկտում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով:

«Հավաքի մասնակիցները մուտք են գործել ընկերության սենյակներից մեկը՝ փակ վիճակում գտնվող դուռը կոտրելու եղանակով: Ոստիկանության ծառայողը պահանջել է Նիկոլ Փաշինյանից հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից, սակայն հավաքի կազմակերպիչը ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին և չի ապահովել հավաքի բնականոն ընթացքը ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականության կատարումը», - նշվում է ոստիականության հաղորդագրության մեջ:

Ըստ ոստիկանության, շենքում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողը, գտնվելով ծառայողական պարտականությունների կատարման մեջ, ունեցել է բոլոր հիմքերը ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում:

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը և ցուցարարները լքել են ռադիոյի շենքը:

Ցուցարարները Մաշտոցի պողոտայից շարժվել են դեպի Ալեք Մանուկյան և ներխուժել են Հանրային ռադիոյի մասնաշենք: Այս պահին շենքում մոտ մի քանի հարյուր ցուցարար կա: Շենքը հսկող ոստիկանը զենք է պարզել ցուցարներից մեկի ուղղությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---