Սերժ Սարգսյան. Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվությունը![]() 16 ապրիլի 2018 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ռուսական «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը: «Իմ կուսակիցները հավանություն են տվել վարչապետի պաշտանոկատար Կարեն Կարապետյանի առաջարկությանը համապատասխան կուսակցական մարմինների նիստերում: Ես պատրաստ եմ նման պատասխանատվություն ստանձնել»,-ասել է նա: Սերժ Սարգսյանը հավելել է նաև, որ հավերժ ոչինչ չի լինում: «Ուստի իմ պարտականությունների հետ մեկտեղ, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հավանություն ստանա խորհրդարանում, ես պատրաստվում եմ տևական ժամանակ տրամադրել այն փորձի փոխանակմանը, որ կուտակել եմ տարիների ընթացքում տարբեր պաշտոններ զբաղեցնելիս: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան և հանրապետականների շարքում և կուսակցությունից դուրս: Մենք մեծ աշխատանք ունենք անելու հօգուտ Հայաստանի»,-ասել է նա ռուսական պարբերականին տված հարցազրույցում: : Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |