// IP Marketing video - START// IP Marketing video - END

Կարգին Հայկո. Տեսնելով բողոքի ակցիայի դուրս եկած երիտասարդներին՝ հուզվել եմ

Կարգին Հայկո. Տեսնելով բողոքի ակցիայի դուրս եկած երիտասարդներին՝ հուզվել եմ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին մասնակցում է նաև դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն:

Նա ցուցարարների առջև իր ելույթում ասել է, որ տեսնելով երիտասարդների ինքնաբուխ շարժումը հուզվել է:

«Ես զարմացած եմ, որովհետև, անկախ մեկը մյուսից ամեն մեկը իր տեղում ինչ-որ բան է արել։ Երբ ես գնացի Երիտասարդական մետրոյի մոտ և տեսա այն ջահելությանը, որն ինքնաբուխ դուրս է եկել քաղաքացիական ահնազանդություն ցույց տալու, աչքերս լցվել էին, որովհետև իրականում հենց նրանք են մեր ապագան: Վաղն իրենք են կերտելու մեր երկրի պատմությունը», - ասել է Մարությանը:

Կարևորագույն իրադարձությունները՝ Pan-ի թարմացվող լրահոսում:

Ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ փակել էր քաղաքի հիմնական ճանապարհային հանգույցները:

 Ուշագրավ
Այս մասին հայտարարել է ինքը Փաշինյանը, մեկնաբանելով Սարգսյանի՝ հանդիպելու առաջարկը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել Երևանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերյալ
«Դա կլիներ ձեր մեծագույն վաստակը․ երբեք անձամբ ես կամ մեր քաղաքական ուժը արյան ծարավ չենք ունեցել։ ՄԵնք արյուն շատ ենք տեսել, բայց երբեք նույնիսկ թշնամու արյուն չեմ ուղեցել»