ՌԴ ԱԳՆ-ն հորդորում է Երևանում գտնվող ռուսաստանցիներին խուսափել մարդկանց կուտակումներից

ՌԴ ԱԳՆ-ն հորդորում է Երևանում գտնվող ռուսաստանցիներին խուսափել մարդկանց կուտակումներից

PanARMENIAN.Net - Ռուսաստանիարտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Երևանում գտնվող ռուսաստանցիներին խուսափել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ:

«Ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում Երևանում...ցուցարարները փակել են մի շարք փողոցներ: Խորհուրդ է տրվում խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից»,-ասվում է ՌԴ ԱԳՆ Իրավիճակային ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով քաղաքացիներ են տուժել։ Տուժել է նաև «Քաղաքացիական կուսակցության» անդամ և «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակՆիկոլ Փաշինյանը։ Վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:Տուժել է նաև 3 ոստիկան:

Իրադարձությունների զարգացմանը հետևեք թարմացվող լրահոսով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---