// IP Marketing video - START// IP Marketing video - END

2-րդ աշխարհամարտի տանկը Սարդարապատ է տարվում. ՊՆ-ն մեկնաբանում է

2-րդ աշխարհամարտի տանկը Սարդարապատ է տարվում. ՊՆ-ն մեկնաբանում է

PanARMENIAN.Net - Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը սոցցանցի իր անձնական հաշվում Երևան-Սևան մայրուղով տեղափոխվող տանկի տեսագրություն է հրապարակել, ինչը սոցիալական ցանցի որոշ օգտատերերի շրջանում մտավախություն է առաջացրել, թե տանկն օգտագործվելու է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարների դեմ:

PanARMENIAN.Net - ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ «Իոսի Ստալին» կոչվող տանկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր լքված էր, և այն պարզապես տեղափոխվում է Սարդարապատ:

Ավելի վաղ Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Ապրիլի 13-ից մայրաքաղաքում ընթանում են«Քաղաքացիական Պայմանագրի» «Իմ քայլը» նախաձեռնության և «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակցիաները՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխպելու մտադրությամբ։

 Ուշագրավ
Ապրիլի 24-ի ավելի քան 800 հայ մտավորական
Հիշյալ անձինք և նրանց աջակիցները գտնվում են ՀՀ ԱԱԾ տեսադաշտում, նշվում է հաղորդագրությունում
Ոստիկանական պատը փակել է ճանապարհը և թույլ չի տվել երթի մասնակիցներին շարժվել առա
Ըստ ՊՆ, դիմակավորված ցուցարարներ փորձել են բացել նախարարի մեքենայի դուռը