Փաշինյանը կոչ է անում ապրիլի 17-ին փակել միջպետական ճանապարհները (Թարմացվող)![]() 16 ապրիլի 2018 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմության հանրահավաքը: Ոստիկանները շարունակում են արգելափակած պահել Բաղրամյան պողոտայի սկզբնամասը փշալարերով և պատնեշով: 00:50 Ցուցարարները կենտրոնացված չեն գործում. նրանց տարբեր խմբեր քաղաքի տարբեր հատվածներում փորձում են փակել Բաղրամյան տանող փողոցները, այդպիսով կատարելով Փաշինյանը հանձնարարությունն արդեն գիշերվանից արգելափակելու Երևանի կենտրոնը: 00:48 Ցուցարարների մեծ մասը շարունակում է մնալ Ֆրանսիայի հրապարակում, որտեղ պահպանվում է հարաբերական հանգիստ իրավիճակը: 00:45 Ցուցարարները շարունակում են երթը Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա»: Նրանք վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ: 00:38 Ցուցարարները փորձում էին փակել Երևանի «Նոյ» գործարանի հարակից Աթենքի փողոցը: Դա հաջողվեց անել 15 րոպեով, որից հետո ոստիկանները ցրեցին նրանց: Հաղթանակի կամրջի երթևեկությունը խափանել չհաջողվեց: 00:33 Կենտրոնի մի շարք փողոցներ հոսանքազրկվել են: 00:10 Երևանի կենտրոնում փակ են մի շարք փողոցներ, մասնավորապես՝ Մաշտոց-Ամիրյան, Մաշտոց-Պուշկին, Թումանյան-Մաշտոց, Սայաթ-Նովա-Աբովյան, Սայաթ-Նովա-Տերյան 21:14 Փաշինյանը ևս մեկ անգամ կոչ արեց ցուցարարներին, որ հարգալից վերաբերմունք դրսևորեն ոստիկանների նկատմամբ: Նա խնդրեց հետ քաշվել փշալարերից: 21:08 Ոստիկանները հակագազային դիմակներ են հագնում: Քիչ առաջ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ ոստիկանական պատնեշի ուղղությամբ ցույցի մասնակիցները իրեր են նետում: Պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ վստահեցրեց, որ նախազգուշացրել ու չեզոքացրել են նման արարքների հեղինակներին: 20:13 Գյումրիից ընդդիմադիրների ավտոշարասյունը միացել է հանարահավաքին: 20:02 Ավտոշարասյունը ոստիկանները բաց են թողել. այն շարժվում է դեպի հրապարակ: 19:59 Փաշինյանին հայտնել են, որ Հաղթանակ կամրջի վրա արգելափակել են Գյումրիից ցույցին միանալ ցանկացող ավտոշարասյունը: Պատգամավորն ասել է՝ եթե 10 րոպեում նրանք չհասնենք Ֆրանսիայի հրապարակ, ապա երթով կգնան նրանց դիմավորելու: 19:48 Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մարզերի բնակիչներին փակել միջպետական և միջհամայնքային ճանապարհները, իսկ Երևանի փողոցների արգելափակումը պետք է սկսել այս գիշեր: Նա աջարկում է նաև համահայաստանյան դասադուլ և գործադուլ հայտարարել: «Պետք է փակել Բաղրամյանը երկու կողմից, Պռոշյանը, Սարյանի գլխավոր փոստի հատվածը, Հրազդան ստադիոնի կողմից դեպի ձոր մտնող փողոցը, Հալաբյանից ձոր տանող փողոցն ու դեպի Կորեայի ձոր տանող փողոցը. պետք է ամեն ինչով այդ փողոցները փակել: Պետք է լինել ապակենտրոնացված: Մեզ անհրաժեշտ է, որ վաղն ամբողջ հանրապետությունը դուրս գա փողոցներ, բոլորը, առանց բացառության», - ասել է նա: 19:41 Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 17-ին ավելի պետք է ընդլայնեն «Փակիր փողոցը» ակցիան՝ արգելափակելով բոլոր հնարավոր մուտքերը դեպի Ազգային ժողով: Ավելի վաղ, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջե: կային տասնյակ տուժածներ: Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ դիմելով «Քաղաքացիական կուսակցության» «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանին, որը ղեկավարում է Բաղրամյանի պողոտայում հավաքված ցուցարարներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |