// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փաշինյանը կոչ է անում ապրիլի 17-ին փակել միջպետական ճանապարհները (Թարմացվող)

Փաշինյանը կոչ է անում ապրիլի 17-ին փակել միջպետական ճանապարհները  (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմության հանրահավաքը: Ոստիկանները շարունակում են արգելափակած պահել Բաղրամյան պողոտայի սկզբնամասը փշալարերով և պատնեշով:

00:50 Ցուցարարները կենտրոնացված չեն գործում. նրանց տարբեր խմբեր քաղաքի տարբեր հատվածներում փորձում են փակել Բաղրամյան տանող փողոցները, այդպիսով կատարելով Փաշինյանը հանձնարարությունն արդեն գիշերվանից արգելափակելու Երևանի կենտրոնը:

00:48 Ցուցարարների մեծ մասը շարունակում է մնալ Ֆրանսիայի հրապարակում, որտեղ պահպանվում է հարաբերական հանգիստ իրավիճակը:

00:45 Ցուցարարները շարունակում են երթը Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա»: Նրանք վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ:

00:38 Ցուցարարները փորձում էին փակել Երևանի «Նոյ» գործարանի հարակից Աթենքի փողոցը: Դա հաջողվեց անել 15 րոպեով, որից հետո ոստիկանները ցրեցին նրանց: Հաղթանակի կամրջի երթևեկությունը խափանել չհաջողվեց:

00:33 Կենտրոնի մի շարք փողոցներ հոսանքազրկվել են:

00:10 Երևանի կենտրոնում փակ են մի շարք փողոցներ, մասնավորապես՝ Մաշտոց-Ամիրյան, Մաշտոց-Պուշկին, Թումանյան-Մաշտոց, Սայաթ-Նովա-Աբովյան, Սայաթ-Նովա-Տերյան

21:14 Փաշինյանը ևս մեկ անգամ կոչ արեց ցուցարարներին, որ հարգալից վերաբերմունք դրսևորեն ոստիկանների նկատմամբ: Նա խնդրեց հետ քաշվել փշալարերից:

21:08 Ոստիկանները հակագազային դիմակներ են հագնում: Քիչ առաջ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ ոստիկանական պատնեշի ուղղությամբ ցույցի մասնակիցները իրեր են նետում: Պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ վստահեցրեց, որ նախազգուշացրել ու չեզոքացրել են նման արարքների հեղինակներին:

20:13 Գյումրիից ընդդիմադիրների ավտոշարասյունը միացել է հանարահավաքին:

20:02 Ավտոշարասյունը ոստիկանները բաց են թողել. այն շարժվում է դեպի հրապարակ:

19:59 Փաշինյանին հայտնել են, որ Հաղթանակ կամրջի վրա արգելափակել են Գյումրիից ցույցին միանալ ցանկացող ավտոշարասյունը: Պատգամավորն ասել է՝ եթե 10 րոպեում նրանք չհասնենք Ֆրանսիայի հրապարակ, ապա երթով կգնան նրանց դիմավորելու:

19:48 Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մարզերի բնակիչներին փակել միջպետական և միջհամայնքային ճանապարհները, իսկ Երևանի փողոցների արգելափակումը պետք է սկսել այս գիշեր: Նա աջարկում է նաև համահայաստանյան դասադուլ և գործադուլ հայտարարել: «Պետք է փակել Բաղրամյանը երկու կողմից, Պռոշյանը, Սարյանի գլխավոր փոստի հատվածը, Հրազդան ստադիոնի կողմից դեպի ձոր մտնող փողոցը, Հալաբյանից ձոր տանող փողոցն ու դեպի Կորեայի ձոր տանող փողոցը. պետք է ամեն ինչով այդ փողոցները փակել: Պետք է լինել ապակենտրոնացված: Մեզ անհրաժեշտ է, որ վաղն ամբողջ հանրապետությունը դուրս գա փողոցներ, բոլորը, առանց բացառության», - ասել է նա:

19:41 Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 17-ին ավելի պետք է ընդլայնեն «Փակիր փողոցը» ակցիան՝ արգելափակելով բոլոր հնարավոր մուտքերը դեպի Ազգային ժողով:

Ավելի վաղ, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջե: կային տասնյակ տուժածներ:

Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ դիմելով «Քաղաքացիական կուսակցության» «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանին, որը ղեկավարում է Բաղրամյանի պողոտայում հավաքված ցուցարարներին:

 Ուշագրավ
Ապրիլի 24-ի ավելի քան 800 հայ մտավորական
Հիշյալ անձինք և նրանց աջակիցները գտնվում են ՀՀ ԱԱԾ տեսադաշտում, նշվում է հաղորդագրությունում
Ոստիկանական պատը փակել է ճանապարհը և թույլ չի տվել երթի մասնակիցներին շարժվել առա
Ըստ ՊՆ, դիմակավորված ցուցարարներ փորձել են բացել նախարարի մեքենայի դուռը