Երևանը՝ ԱՊՀ-ում գարնանային ճամփորդությունների համար նախընտրելի քաղաքների 5-յակում![]() 17 ապրիլի 2018 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՏուրՍտատ ռուսական վերլուծական գործակալությունը կազմել է ԱՊՀ նախընտրելի քաղաքների վարկանիշը գարնանային ճամփորդությունների համար: Երևանն ընդգրկվել է այդպիսի քաղաքների առաջին 5-յակում: Երևանից բացի առաջին 10-յակում են նաև Մինսկը, Աստանան, Բաքուն, Ալմաթին, Տաշքենդը, Քիշնևը, Բիշքեկը և Աշխաբադը: Վարկանիշը կազմվել է ըստ ուղևորությունների պահանջարկի վերլուծության: Ըստ գործակալության, ամենից հաճախ ռուսաստանցիներն ընտրում են հանգստյան օրերի ուղևորություններ: Գարնանը ռուսաստանցիները Երևանում միջինն անցկացնում են 4 օր և օրական $75 ծախսում կացության և սննդի համար: Ամենաէժանը համարվել են Տաշքենդն ու Քիշնևը, իսկ Աստանան ու Բաքուն՝ լյուքս դասի հանգստի համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |