Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին, ավելի ուշ նաև հեռախոսազրույց ունեցել![]() 18 ապրիլի 2018 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սերժ Սարգսյանին ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելու և Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ Սերժ Ազատի, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:Ձեր նշանակումը այդ պատասխանատու պաշտոնում հաստատում է Ձեր բարձր քաղաքական հեղինակությունը, ինչպես նաև լայն աջակցությունը բարեփոխումների քաղաքականությանը՝ ուղղված Հայաստանի առջև կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրների արդյունավետ լուծմանը»: «Վստահ եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը: Իմ կողմից կցանկանայի վերահաստատել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ սերտ աշխատանքում շահագրգռվածությունը:Հարգելի՛ Սերժ Ազատի, սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ»,-ասվում է շնորհավորական ուղերձում, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: Ավելի ուշ վարչապետ Սերժ Սարգսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել է Սերժ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել ջանքերը հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և ինտեգրացիոն գործընթացների առաջմղման ուղղությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |