Ոստիկանություն. Դադարեցրեք հավաքը, հետևանքների համար պատասախանտու կլինեն կազմակերպիչները

Ոստիկանություն. Դադարեցրեք հավաքը, հետևանքների համար պատասախանտու կլինեն կազմակերպիչները

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքի կողմնակիցները և մասնակիցները շարունակաբար իրենց գործողություններով խոչընդոտում են այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունեությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Նմանատիպ բոլոր գործողությունների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից մինչ օրս դրսևորվել է հանդուրժողականություն՝ բազմաթիվ հայտարարություններով փորձելով կանխել հակաիրավական գործունեությունը: Այդ հավաքներն արդեն իսկ ուղեկցվել են բազմաթիվ զանգվածային անկարգություններով, որոնց ընթացքում անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով ու վնասելով վտանգվել է քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը», -նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ոստիկանության, բազմաթիվ հայտարարություններից և նախազգուշացումներից հետո հավաքի կազմակերպիչները «շարունակում են հակաիրավական գործողությունները»:

Ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին դադարեցնել ապօրինի գործողությունները, հակառակ դեպքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող՝ հավաքը ցրելու համաչափ գործողությունների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև իրավական ներգործության համաչափ միջոցների կիրառման բոլոր հետևանքների պատասխանատվությունը ընկնում է կազմակերպիչների վրա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---