ՄԻՊ-ը պահանջել է ոստիկանությունից անհապաղ ազատ արձակել անչափահասներին

ՄԻՊ-ը պահանջել է ոստիկանությունից անհապաղ ազատ արձակել անչափահասներին

PanARMENIAN.Net - Ոստիկանությանը ներկայացվել է բաժիններում անչափահասներին առանց հիմքերի պահելու անթույլատրելիության և նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ: Այդ մասին ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

«Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից շարունակվում է աշխատանքը ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են ոստիկանության Նոր Նորքի, Էրեբունու, Կենտրոնականի, Մաշտոցի և Շենգավիթի բաժիններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը խիստ անթույլատրելի է համարում Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---