Թանկյանը՝ ՀՀ-ում ցույցերի մասին. Սա նոր Հայաստանի առաջին շաբաթն է, ինչ էլ կատարվի, հուսալքությունը վերացված է![]() 19 ապրիլի 2018 - 09:25 AMT PanARMENIAN.Net - SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում ընդդիմության հանարահավաքներին: «Հայաստանում անհավանական բան է կատարվում, վերջապես։ Քաղաքացիական անհնազանդությունն աճում է՝ վերածվելով գործադուլների և դասադուլների ընդդեմ անարդար, կոռումպացված վերնախավի։ Սա նոր Հայաստանի առաջին շաբաթն է, և ինչ էլ կատարվի, հուսալքությունը վերացված է։ Սերժ Սարգսյանը՝հին նախագահը, նոր վարչապետը, ընդունել է, որ բնակչության 60%-ը իրեն չի սիրում և համաձայն չէ իր հետ (Թանկյանը չի նշում՝ որտեղ և երբ է նման հայտարարություն արել Սարգսյանը՝ խմբ․)։ Սե՛րժ, հարգանքով, բայց դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք։ Դու ծառայել ես Հայաստանի ժողովրդին և այլևս կենսունակ, հարգված ղեկավար չես: Քո կառավարումն այս պահին անարդյունավետ և վտանգավոր է»,- գրել է Թանկյանը։ Ապրիլի 18-ին ընդդիմության հանրահավաքի ընթացքում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ընթերցել է Թանկյանի գրառումը և սկսե; վանկարկել՝ «արի տուն, արի տուն»։ Իսկ նախօրեի հանրահավաքում Փաշինյանը Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին կոչ էր արել գալ Հայաստան և միանալ իրենց շարժմանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |