ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ԻՐ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐՄԱՆ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Իմ այցը Հայաստան նախատեսված էր դեռեւս կես տարի առաջ եւ որեւէ կերպ պայմանավորված չէ ռուս-վրացական հարաբերությունների սրմամբ: Այդ մասին այսօր Երեւան ժամանելուն պես հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն: Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի խոսքերով, իր վրացի գործընկերոջ այցի արդյունքների հիման վրա կստորագրվի արձանագրություն, որտեղ կարտացոլվեն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության հեռանկարները: Ներկայումս երկու երկրների փորձագետները ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացնում, որոնց արդյունքում կորոշվեն ռազմական ոլորտում հայ-վրացական համագործակցության առաջնային ուղղությունները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---